Մամուլ

Առաջիկայում նոր պայքար է սպասվում․ հզոր համախմբում է տեղի ունենում

Առաջիկայում նոր պայքար է սպասվում․ հզոր համախմբում է տեղի ունենում

Hraparak.am-ը գրում է․ «Սև հովազ» ջոկատի հրամանատար, Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը, ջոկատի այլ տղաների հետ տևական ժամանակ առաջ անժամկետ նստացույց էր սկսել Ազատության Հրապարակում։

Փաշինյանի՝ Ազգային ժողովում հնչեցրած հայտնի մի քանի հայտարարություններից հետո «Սև հովազի» տղաները առաջինն էին, որ դուրս եկան փողոց պայքարի։

44-օրյա  պատերազմի ժամանակ, հիշեցնենք, զոհվել էր նաև Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի 29-ամյա որդին` Ռաֆայել Գասպարյանը, իսկ Ռուստամ Գասպարյանը ծանր վնասվածք էր ստացել գլխի շրջանում։

Սերոբ Գասպարյան

Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ նա ևս մահացել է։ Սերոբ Գասպարյանից հետաքրքրվեցինք՝ «Սև հովազի» առաջիկա քայլերի, նախաձեռնությունների մասին, մասնավորապես հարցրինք՝ ինչու՞ են այս պահին լռում, նստացույցն ինչու՞ դադարեց, արդյոք դադարեցնու՞մ են պայքարը։

«Ժամանակավոր դադարեցրել ենք նստացույցը, բայց պայքարը չի դադարել ու չի դադարելու։  Ինչպես միշտ, իրական պայքարը սառեցնելու դուրս եկան մարդիկ, ովքեր մի քանի անգամ դուրս եկան փողոց և հուսախաբ արեցին ժողովրդին, իսկ մենք մեր մարտավարությունը փոխել ենք և մի փոքր ուշ հանդես կգանք նոր ծրագրով, որը կլինի ազգային գաղափարախոսության հաղթանակը»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Սերոբ Գասպարյանը։

Հարցին՝ ի՞նչ պայքարի մասին է խոսքը, կրկին փողոցայի՞ն պայքար է լինելու, միայն ջոկա՞տն է լինելու, թե՞ այլ նախաձեռնություններ ևս կարող են ներգրավված լինել, Գասպարյանը արձագանքեց․ «Աստծուց ու ժամանակից եկեք առաջ չանցնենք։ Կգա օրը, կիմանաք։ Միայն կարող եմ ասել, որ հզոր համախմբում է տեղի ունենում»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով