Մամուլ

Ապրիլի 1-ից գազի սակագինը կբարձրանա

Ապրիլի 1-ից գազի սակագինը կբարձրանա

Գազի սակագինն ապրիլի 1-ից սովորական սպառողների համար կբարձրանա 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր բավարարեց «Գազպրոմ Արմենիայի» հայտը, սակայն ՀԾԿՀ-ի արած առաջարկների հիման վրա․ ռուսական ընկերությունն առաջարկում էր կապույտ վառելիքի միասնական սակագին սահմանել 135.6 դրամ, կարգավորող հանձնաժողովն էլ հայտն ուսումնասիրելուց հետո իր հաշվարկներն էր ներկայացրել՝ առաջարկելով անապահով խավերի համար սակագինն անփոփոխ թողնել՝ 100 դրամ, սովորոկան սպառողների համար գազը թանկացնել 4.7 դրամով՝ սահմանելով 143.7 դրամ։

գազի սակագին

Մեծ ծավալի՝ ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ գազ սպառողների, այսինքն՝ բիզնեսի համար, ՀԾԿՀ-ն շուրջ 4 տոկոս թանկացում էր նախատեսում, ավելի քան 4 տոկոս թանկացում էլ ջերմոցային տնտեսությունների համար։

Փաստորեն գազը միջինը 4.1 տոկոսով կթանկանա, ռուսական ընկերությունը, մինչդեռ 6 տոկոս թանակցում էր նախատեսում ու միասնական սակագնի սահանում։

Կիսվել նյութով