Մամուլ

Աշխատանքի մեկնող անձինք պետք է ունենան փաստաթուղթ, որը կվկայի, որ իրենք աշխատում են տվյալ վայրում. Տիգրան Ավինյան

Աշխատանքի մեկնող անձինք պետք է ունենան փաստաթուղթ, որը կվկայի, որ իրենք աշխատում են տվյալ վայրում. Տիգրան Ավինյան

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը՝ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց այն հարցին, որ Վրաստանում պարետային ժամ է հայտարարվել, թեպետ այնտեղ վարակիրների քանակը Հայասնաից հինգ անգամ պակաս է, արդյո՞ք չեք տեսնում մեզ մոտ ևս պարետային ժամ հայտարարելու անհրաժեշտություն:

«Մեր սահմանափակումների տրամաբանությունը մի փոքր այլ է, պարետային ժամի տրամաբանությունը ենթադրում է մարդկային կուտակումներ որոշ ժամերին, տարբեր խանութներում և սուպերմարկետներում, այս տարբերակը քննարկել ենք և հասկացել, որ այն մոդելների վրա, որ մեր ձեռքի տակ են, ռիսկայնությունը վարակի տարածման ավելացնումն է»,- ասաց Տիգրան Ավինյանը: 

«Մենք կարող է որոշ չափով փոփոխենք այն մեխանիզմները, որով անձինք իրավունք են ստանում տեղաշարժվելու ՀՀ տարածքով և մասնավորապես աշխատանքի մեկնող անձինք մոտ երկու օրից պետք է ոնենան մի փաստաթուղթ, որը վկայում է այն մասին, որ իրենք պետք է գնան այսինչ տեղն աշխատանքի:

Դա պետք է տրվի համապատասխան տնտեսվարողի կամ համապատասխան պետական հանրային մարմնի կողմից, որ այս մարդն այստեղ է աշխատում և պետք է ներկայանա աշխատանքի»,- ասաց Ավինյանը:

Կիսվել նյութով