Աշխարհ

Աշակերտուհու գյուտը թույլ կտա հեռախոսը վերալիցքավորել 20 վայրկյանում

Աշակերտուհու գյուտը թույլ կտա հեռախոսը վերալիցքավորել 20 վայրկյանում

18-ամյա աղջիկը ստեղծել է այնպիսի սարք, որը կօգնի անհրաժեշտ իրը 20-30 վայրկյանի ընթաացքում էներգիայով վերալիցքավորել: Կալիֆոռնիայի ավագ դպրոցում սովորող Իշա Քարեին այս ծրագիրը բերել է 50 հազար դոլար:

Աղջիկն իր հայտնագործությունը ներկայացրել է Ֆենիքսի գիտությունների միջազգային տոնավաճառում: Այս մասին հաղորդում է NBC-ն:

Փոքրիկ չափսերով սարքավորումը հնարավորինս արագ վերալիցքավորում է սարքը և բավականին երկար ժամանակ պահում լիցքավորումը: Այն կարող է վերալիցքավորման 10000 շրջան «տանել»։

Իշան կարծում է, որ այդ սարքավորումը կարող է բջջային հեռախոսների և ժամանակակից աշխարհում մեծ տարածում գտած այլ էլեկտրոնային սարքերի համար որպես մարտկոց ծառայել:

Կիսվել էջում