Մամուլ

Աննա Նաղդալյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի տեղակալ

Աննա Նաղդալյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի տեղակալ

ՀՀ արտգործնախարարի արդեն նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը մայիսի 27-ին նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ: Տեղեկությունը հայտնում է araratnews.am–ը։

Տեղեկության իսկությունը պարզելու համար կայքը կապ է հաստատել Աննա Նաղդալյանի հետ: Նա ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել տեղեկությունը։

«Գիտեք` ես արդեն ԱԳՆ մամուլի խոսնակը չեմ հանդիսանում: Արտգործնախարարությունից ցանկացած մեկնաբանություն դիվանագետներին վերաբերող, որոնց թվում նաև ես եմ, պետք է արվի մամուլի ծառայության միջոցով»,- ասել է Նաղդալյանը:

anna naghdalyan

Ըստ կայքի` մի կարևոր հարց է ծագում` ո՞ւմ կողմից է Նաղդալյանը նշանակվել ԱՄՆ դեսպանի տեղակալ: Նրա նշանակման օրը համընկնում է Արա Այվազյանի հրաժարականի օրվա հետ:

Հիշեցնենք, որ ԱԳՆ նախկին խոսնակը մայիսի 31-ին հայտնեց, որ հրաժարվում է ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնից։ Նույն օրը պաշտոնից հրաժարվեց նաև արտգործնախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը։ 

Share