Մամուլ

Աննա Հակոբյանն ապրիլի 1-ին կմեկնի ԱՄՆ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ապրիլի 1-ին կմեկնի ԱՄՆ: Այցի ընթացքում Աննա Հակոբյանին ուղեկցելու են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն ու «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը:

Նախատեսվում է Աննա Հակոբյանի այցը ԱՄՆ Կոնգրեսի գրադարան և հանդիպում կին կոնգրեսականների հետ: Աննա Հակոբյանը «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակում հանդիպում կունենա «Կարնեգի» հիմնադրամում:

Աննա Հակոբյանը կմասնակցի Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության 25-ամյակին նվիրված միջոցառմանը: Այցի շրջանակում Աննա Հակոբյանը կմասնակցի բարեգործական մի շարք ընթրիքների, կունենա երկկողմ հանդիպումներ, որտեղ կներկայացնի երկու հիմնադրամների գործունեությունն ու ծրագրերը:

Աննա Հակոբյանը կայցելի նաև Մեմֆիս քաղաքի Սուրբ Հուդայի անվան հիվանդանոց, որտեղ կստորագրվի հուշագիր ST Jude (Սուրբ Հուդայի) մանկական հետազոտական հիվանդանոցի, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի և  «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի միջև:

Կիսվել նյութով