Մամուլ

Նիկոլ Փաշինյանը Ավստրիա մեկնելուց առաջ հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ավստրիա մեկնելուց առաջ հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող ընթացիկ հարցեր, անդրադարձել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող  խնդիրներին:

Հիշեցնենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն։ Վաղը Վիեննայում սպասվում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։

Կիսվել էջում