Մամուլ

Աննա Հակոբյանն այցելել է քաղցկեղով հիվանդ երեխաներին

Դեկտեմբերի 26-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «City of smile» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի, «City of smile» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի հետ այցելել է «Մուրացան» հիվանդանոցային համալիր և Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն:

anna hakobyan 13

Մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանի և Պրոֆ. Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Դանիելյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանն այցելել է հիմնադրամի այն շահառուներին,ովքեր ներկա դրությամբ բժշկական երկու հաստատություններումհիվանդանոցային բուժում են ստանում և չէին կարող մասնակցել տիկնոջ նախաձեռնությամբ անցկացվող ամանորյա միջոցառումներին:

anna hakobyan 12

Տիկին Հակոբյանը շնորհավորել է փոքրիկների Ամանորն ու Սուրբ ծնունդը և հանձնել ամանորյա նվերներ:

Կիսվել նյութով