Աշխարհ

Ակտիվ մասնակցություն ենք ցուցաբերում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացմանը. ՌԴ ՊՆ

Ակտիվ մասնակցություն ենք ցուցաբերում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացմանը. ՌԴ ՊՆ

Ռուսական ՊՆ-ն ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայունացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

տոնոյան շոյգու

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասության սահմաններում ակտիվորեն մասնակցում է իրավիճակի շուտափույթ կայունացմանը»,- ասել են գերատեսչությունում: Մասնավորապես, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այդ հարցի շուրջ բանակցություններ է վարել տարբեր երկրների իր գործընկերների հետ։

«Այս աշխատանքի գլխավոր նպատակը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումն է ու տարածաշրջանում իրադրության կարգավորման համար՝ հակամարտող կողմերի միջև բանակցությունների սկսելը»,- ընդգծել են նախարարությունում:

Կիսվել էջում