Աշխարհ

Անկարայում լայնամասշտաբ զորավարժություններ են սկսվել

Անկարայում լայնամասշտաբ զորավարժություններ են սկսվել

Թուրքիայի զինված ուժերը հինգշաբթի Անկարայի շրջանում լայնածավալ զորավարժություններ է սկսել, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:

«Ateş Serbest-2020» զորավարժություններին ներգրավված են նաև թուրքական արտադրության САУ Fırtına և Korkut համակարգեր, Kargu կամիկաձե-ԱԹՍ-ներ:

Քրդական ուժերը

1000-ից ավելի զինծառայողների մասնակցությամբ զորավարժության շրջանակներում օգտագործվում են նաև OMTAS միջին հեռահարության հակատանկային հրթիռային համալիրներ:

Նշվում է, որ զորավարժությունները սկսվել են Ադրբեջանին աջակցելու մասին Թուրքիայի հայտարարությունից հետո:

Կիսվել նյութով