Աշխարհ

Անգլիան հայտարարում է, որ պատրաստ չէ դիմակայելու կորոնավիրուսին. ինչպե՞ս է չարաբաստիկ հիվանդությունը կործանում աշխարհը

Անգլիան հայտարարում է, որ պատրաստ չէ դիմակայելու կորոնավիրուսին. ինչպե՞ս է չարաբաստիկ հիվանդությունը կործանում աշխարհը

Միացյալ Թագավորության առողջապահության ազգային ծառայությունը նախազգուշացնում է, որ հիվանդանոցներն այլևս ի վիճակի չեն ընդունելու հիվանդների:

Երկրում այս պահին վարակվածների թիվը կազմում է ընդամենը 85 մարդ, ինչը գրեթե հազար անգամ պակաս է Չինաստանից:

Բժիշկներն ասում են, որ ամբողջ երկրում չկան բավարար մահճակալներ, անձնակազմ և ռեսուրսներ` կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի համար:

Հայտարարվել է նաև լաբորատոր հետազոտության արդյունքների ձգձգումների, պաշտպանիչ դիմակների և սարքավորումների պակասի և կորոնավիրուսով կասկածելի հիվանդների համար մեկուսացման գոտիների բացակայության մասին:

Անգլիայի արևելքում պաշտպանիչ ռեսպիրատորները սակավ են, և արդեն եղել են դեպքեր, երբ հիվանդները 12 ժամ սպասել են հոսպիտալացման:

Ընդհանուր առմամբ, տեղական բժիշկները լուրջ անհանգստություններ ունեն Մեծ Բրիտանիայի առողջապահական համակարգի պատրաստվածության մասին ավելի մեծ մասշտաբով կորոնավիրուսի տարածման դեպքում:

Ոմանք բացահայտ ասում են, որ կասկածելի կորոնավիրուսով հիվանդների նույնիսկ փոքր աճը բավարար է, որ ամբողջ համակարգը փլուզվի:

Աղբյուր՝ Blognews.am

Կիսվել նյութով