Մամուլ

Այսօրվանից անձնական ավտոմեքենաներում կարող եք դիմակ չկրել

Այսօրվանից անձնական ավտոմեքենաներում կարող եք դիմակ չկրել

Այսօր՝ ժամը 17:00-ից անձնական մեքենաներում, հանգստի վայրերում, բնության գրկում այլևս պարտադիր չէ դիմակ կրելը:

Սակայն հանրային տրանսպորտում և տաքսիներում պարտադիր է դիմակի կրումը։

Այսպիսով, ինչ փոփոխություններ են եղել.

Հավաքների ազատության հետ կապված բոլոր սահմանափակումները հանվում են, բայց մասնակիցները պետք է լինեն դիմակով ու պահպանեն 1.5 մետր սոցիալական հեռավորություն,

Թույլատրվում է մինչև 40 հոգուց բաղկացած ընտանեկան միջոցառումների կազմակերպումը,

ՀՀ քաղաքացիություն չունեցողները կարող են մուտք գործել Հայաստան, սակայն նրանք ստիպված կլինեն պահել 14 օրյա ինքնամեկուսացման ռեժիմ: Այն մարդիկ, որոնք կորոնավիրուսի թեստ կհանձնեն և կստանան բացասական պատասխան, կարող են ինքնամեկուսացման ռեժիմ չպահել:

Կիսվել էջում