Մամուլ

«Այն, ինչ ես պատկերացնում եմ՝ չկա»․ Հայկ Մարության

«Այն, ինչ ես պատկերացնում եմ՝ չկա։ Մենք շատ հանգիստ, ուսումնասիրելով բոլոր փաստերը, խնդիրները, պատրաստվել ենք այս ամեն ինչին։ Եթե «Սանիթեք»-ը դիմի արբիտրաժային դատարան, ապա մենք պատրաստ ենք դրան»։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն՝ անդրադառնալով «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրի լուծարմանը։

Նա նաև հավելեց․ «Այսօր արդեն մենք տեսնում ենք դրական փոփոխություններ, ուզում եմ ասել, որ սանմաքրումը մենք նոր ենք սկսում։

Շատ մեծ մտահոգություն է առաջացնում հենց «Սանիթեքի» պայմանագրի կնքման գործընթացը, նաեւ մտահոգություններ կան իր աշխատանքի վերաբերյալ, եւս մեկ անգամ փաստերը հավաքելուց հետո դիմում ենք դատախազություն»։

Կիսվել էջում