Ժամանց

Ամպն օգոստոսի 11-ի երեկոյան նկարել են Սևանի արևմուտքում. Գագիկ Սուրենյան

Ամպն օգոստոսի 11-ի երեկոյան նկարել են Սևանի արևմուտքում. Գագիկ Սուրենյան

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.

«Այս ամպն օգոստոսի 11-ի երեկոյան նկարել են Սևանի արևմուտքում: Ամպի հիմքը մոտ 3կմ բարձրության վրա է, գագաթը կարող է հասնել 17-18կմ բարձրությունների, ուղղաձիգ հզորությունը 14-15կմ, գագաթին օդի ջերմաստիճանը -60…-70 աստիճան:

sevan amp

Նման ամպից տեղում է ուժեղ կարկուտ, տեղատարփ անձրևներ, որը ուղեկցվում է ուժեղ քամիներով: Միջազգային անվանումը՝ cumulonimbus capillatus arcus:

Լուսանկարը՝ Աշոտ Ղազարյանի»:

Կիսվել նյութով