ՄամուլՏեսանյութ

Ամուսինը վիճելուց հետո թունավոր նյութ է փչել կնոջ վրա. թունավորվել են նաև շենքի բնակիչները (Տեսանյութ)

Ամուսինը վիճելուց հետո թունավոր նյութ է փչել կնոջ վրա. թունավորվել են նաև շենքի բնակիչները (Տեսանյութ)

Երեւանի Իսակովի պողոտա 50/5 հասցեում գտնվող շենքում քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ականատեսները News.am-ին պատմեցին, որ կինը եկել է նախկին ամուսնու շենք, որպեսզի տեսակցի երեխային, սակայն նրանք բնակարանի մուտքի մոտ վիճաբանել են, ինչից հետո ամուսինը անհայտ նյութ է փչել նախկին կնոջ ուղղությամբ:

Նյութն ըստ էության թունավոր է եղել, քանի որ քիչ անց շենքի բնակիչների ինքնազգացողությունը վատացել է եւ մի քանի շտապօգնության մեքենաներ են կանչել այս հասցե:

Մեր տեղեկություններով կնոջը տեղափոխել են հիվանդանոց, իսկ տղամարդուն տարել են ոստիկանություն:

akanatesner

Շենքի բնակիչները առաջին օգնություն են ստացել շտապօգնության մեքենաներում:

 Այս պահին ժամանել են Ոստիկանության աշխատակիցներ, որոնք փորձում են պարզել դեպքի հանգամանքները:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Share