Աշխարհ

Ամերիկացի նյարդավիրաբույժը դուրս է եկել կոմայից և հայտարարել դրախտի գոյության մասին

Ամերիկացի նյարդավիրաբույժը դուրս է եկել կոմայից և հայտարարել դրախտի գոյության մասին

Ամերիկացի նյարդավիրաբույժ Էբեն Ալեքսանդրը The Sun պարբերականին տված բացառիկ հարցազրույցում պատմել է, թե ինչպես է մեկ շաբաթ անցկացրել կոմայի մեջ, որտեղ տեսիլքներ է ունեցել, իսկ դրանից հետո ձեռնամուխ է եղել դրախտի գոյությունն ապացուցելուն, գրում է Shantnews-ը։

2008 թվականին Ալեքսանդրին դրել են ինդուկտիվ կոմայի մեջ՝ սուր բակտերիալ վարակի պատճառով։ Մեկ շաբաթ անց նա դուրս է եկել կոմայից և հայտարարեց, որ տեսել է ոգեղեն ուղեցույց՝ մի կնոջ, որն իրեն առաջնորդել է դեպի իդեալական աշխարհ։

Նյարդավիրաբույժը կարծում էր, որ դա վկայում է հետմահու կյանքի մասին, և այդ ժամանակվանից նա փորձում է ապացուցել դրախտի գոյությունը։

Ալեքսանդրը պարբերականին հայտնել է, որ բժշկական զեկույցների համաձայն՝ նա այնպիսի վիճակում չէր, որպեսզի երազ տեսնի կամ հալյուցինացիաներ ունենա։

Ալեքսանդրը պատմում է, որ սկզբում խավարի մեջ է ընկել, բայց չի վախեցել, իր կյանքի հետ կապված հիշողություններ էլ չի ունեցել։ Հետո նրան փրկել է «սպիտակ լույսը», որը մոտեցել է կատարյալ երաժշտության նվագակցությամբ, որն ուղեկցել է նրան դեպի «Դարպասների հովիտ»։

Տղամարդը նկարագրում է գեղեցիկ թավ անտառներ և մարգագետին, ջրվեժներ, որոնք թափվում են բյուրեղյա կապույտ ավազանների մեջ։ Իսկ նրան ուղեկցող կինը ունեցել է «փայլուն աչքեր և ջերմ ժպիտ, որը նրան լցնում էր իսկական սիրով»:

Ալեքսանդրը պնդում է, որ դա եղել է աստվածություն, որին շատերը գիտեն որպես Աստված։

Տղամարդու ընտանիքը ցնցված էր, թե ինչպես է փոխվել նրա վարքագիծը, երբ նա արթնացել է: Ալեքսանդրի քույրը հայտարարել է, որ նա իրեն ինչպես «փոքրիկ Բուդդա» է պահել։ Նա նայել է բոլորի աչքերի մեջ և ասել, որ ամեն ինչ լավ է: Տղամարդը պնդում է, որ դա չի հիշում:

«Խոսքը այն մասին չէ, թե ինչ է տեղի ունենում մահից հետո: Ամենակարևորն այն է, թե ինչպես ես այսօր ընտրություն կատարում, ինչպես ես վերաբերվում քեզ և ուրիշներին:

Մեր կյանքում իմաստ կա, և նեյրոգիտության տեսանկյունից դրա ապացույցն այն է, որ մեր գիտակցությունը գոյատևում է մարմնի մահից հետո, և սիրո միավորող ուժը ամենակարևորն է, որ միավորում է մեզ»,- ասաց նա։

Գիտնականները կարծում են, որ նման վառ տեսիլքները պայմանավորված են ուղեղի ակտիվությամբ, երբ մարդը մոտ է մահվան։

Կիսվել էջում