Աշխարհ

Ամերիկացի զինվորները գերի են ընկել Խարկովի մոտ

Ամերիկացի զինվորները գերի են ընկել Խարկովի մոտ

«Իհարկե, դա լավ բան չի հուշում Ուկրաինայի համար»,- հավելել է նա։

ԱՄՆ-ի երկու նախկին զինվորներ գերի են ընկել Ուկրաինայի պատերազմի ժամանակ, գրում է The Telegraph-ը։

Լրատվականը պարզել է զինվորականների ինքնությունը՝ 39-ամյա Ալեքսանդր Դրյուկե, ով ծառայում էր Իրաքում, և 27-ամյա Էնդի Հյու։ Նրանք որպես կամավորներ ծառայել են ուկրաինական բանակի կանոնավոր զորամասերից մեկում։ Նշվում է, որ ամերիկացիները գերի են ընկել անցյալ շաբաթ Խարկովի մոտ տեղի ունեցած մարտերի ժամանակ։

amerikaci zinvor geri

Դրուքի և Հյունի գործընկերներից մեկը հայտնել է, որ տղամարդիկ գերի են ընկել առաքելության ժամանակ: Նրանց տրամադրվել են ոչ ճշգրիտ տվյալներ ռուսական զորքերի գտնվելու վայրի վերաբերյալ։

«Մեզ ասացին, որ քաղաքն ազատ է, երբ պարզվեց, որ ռուսներն արդեն գրոհում են այն»,- ասել է նա լրատվականին։

Կիսվել նյութով