Շոու-բիզնես

«Ամեն ինչ արել ենք կարգին համապատասխան»․ Արամեն և Աննա Թովմասյանը եկեղեցի են գնացել իրենց որդու՝ 40 օրականը լրանալու առթիվ

«Ամեն ինչ արել ենք կարգին համապատասխան»․ Արամեն և Աննա Թովմասյանը եկեղեցի են գնացել իրենց որդու՝ 40 օրականը լրանալու առթիվ

Երգիչ Արամեի և Աննա Թովմասյանի որդին՝ Մարատը, դարձել է 40 օրական, ինչի առթիվ ծնողները փոքրիկին եկեղեցի են տարել և օրհնություն ստացել:

Tert.am Life-ի հետ զրույցում Աննան ասաց, որ փորձել են հետևել բոլոր ավանդույթներին․ «Օրը հնարավորինս հետաքրքիր ենք անցկացրել։ Ամեն ինչ արել ենք այնպես, ինչպես կարգն է պահանջում՝ պահպանելով բոլոր ավանդույթները։

Եկեղեցի ենք գնացել, վերադառնալուց հետո փոքրիկին լողացրել ենք։ Երեկոյան մեր ընկերների, ընտանիքի ու հարազատների հետ նշել ենք օրը»։

Արամե ու Աննա

Աննան հիշեց, որ դստեր՝ 2-ամյա Աննա Մարիայի 40 օրականը լրանալուն ավելի մեծ շուքով էին պատրաստվել, այս անգամ ամեն ինչ մի փոքր այլ կերպ է ստացվել.

«Մեծ խնջույք չենք արել, ավելորդ ճոխություններ, շքեղություններ թույլ չենք տվել մեզ, քանի որ այս անգամ հանգամանքներն այդպես էին թելադրում։ Չգիտեմ, գուցե նաև մենք ենք մի փոքր հասուն նայում ամեն ինչին»։

Նրա խոսքով՝ չնայած մեծ խնջույք չեն կազմակերպել, տորթի հետ կապված ամեն ինչ նախապես է մտածել․

«Մարատիկի համար պատրաստել էինք «տղայական» գույներով տորթ, որի դիզայնը ես էի մտածել։ Մեր ընկերներն էլ մեզ համար անակնկալ էին պատրաստել և շատ հետաքրքիր ձևով զարդարել էին խնջույքի սրահը»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել նյութով