ՄամուլՏեսանյութ

«Ամենախիստ ձևով պատժի ենթարկել կառուցապատողին». Տիգրան Ավինյան (Տեսանյութ)

«Ամենախիստ ձևով պատժի ենթարկել կառուցապատողին». Տիգրան Ավինյան (Տեսանյութ)

«Սա արտառոց դեպք է ու վտանգավոր. այն, շատ մեծ հավանականությամբ, կարող էր բերեր նաև զոհերի:

Մեր մոտեցումը պետք է լինի շատ խիստ: Շատ շինարարներ իրենց աշխատանքին իմիջիայլոց են վերաբերվում, որի հետևանքով մետրոյի գծերի վրա ապրիլի մեկին ունեցել ենք քարաթափում»,- անդրադառնալով Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» մեկնող կայարանի ուղեհատվածում տեղի ունեցած «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի պատի փլուզման դեպքին՝ ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Ուզում եմ խնդրել հասարակական կարգի պահպանման մեր գործընկերներին, ամենախիստ ձևով պատժի ենթարկել կառուցապատողին, ով որ մեղավոր է: Նմանատիպ վերաբերմունքը չպետք է հանդուրժել»,- նշել է նա:

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում