ՄամուլՏեսանյութ

Ալեն Սիմոնյանը՝ ցուցարարների նկատմամբ մոր վերաբերմունքի մասին

Ալեն Սիմոնյանը՝ ցուցարարների նկատմամբ մոր վերաբերմունքի մասին

«Այո՛, մեր տան մոտ ա եղել էդ ամեն ինչը։ Ներքևից իմանալով, որ դա մեր բնակարանն ա, ցուցարարների կողմից վիրավորանքներ են հնչել իմ և իմ ընտանիքի հասցեին, որին ի պատասխան մայրիկի նյարդերը չեն դիմացել»,- «Ազատություն» ռ/կ-ին նման պարզաբանում է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանի խոսքով մոր միջնամատն ու վիրավորանքը ուղղված է եղել ոչ թե նրանց, այլ երթի շարքերում գտվող իրեն վիրավորած քաղաքացիներին։

alen mayr

Նրա կարծիքով, իրավապահները պետք է որոշեն՝ սա ուշադրության արժանի՞ դրվագ է, թե՞ ոչ. – «Ինչ վերաբերվում է իրավական մասին, եթե, բնական է, նման հանցակազմ կա, իհարկե որևիցե մեկը օրենքի առջև առավելություն չունի և չի կարող ունենալ»։

Նշենք, որ այսօր՝ ընդդիմության երթի ժամանակ, մի կին թքել է ցուցարարների ուղղությամբ։ Նշվում էր, որ նա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրն է։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում