Ազատ խոսք

ԱԺ աշխատակիցը հայհոյախառն գրառում է արել. Անի Սամսոնյանն ահազանգում է

ԱԺ աշխատակիցը հայհոյախառն գրառում է արել. Անի Սամսոնյանն ահազանգում է

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆյսբուքյան էջում տեղադրել է Հրաչյա Հարությունյան անունով օգտատիրոջ գրառման լուսանկարը և հետևյալ գրառումն արել.

«Իշխանությունը պայքարում է ատելության և անհանդուրժողականության դեմ, չէ՞։ Եվ սա օրենսդիր մարմնում աշխատողի ասելիք և որա՞կ է։

Այնինչ շատ արժանի և դաստիարակված մարդիկ աշխատանք են փնտրում: Իսկ սույն անձը աշխատում է Աժ-ում և այս հարթակում հակահիգիենիկ, կեղտոտ հայհոյանքներով վարքագիծ է ցուցաբերում, պատգամավորն ու Լոռու մարզպետն էլ լայքում են»:

Օգտատերերից մեկը մեկնաբանություններում հարցրել է, թե ինչ է աշխատում տվյալ անձը, ինչին Սամսոնյանը պատասխանել է. «Ոնց որ պատգամավորի օգնական»։

Նշենք, որ Հրաչյա Հարությունյանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ նա աշխատում է ԱԺ–ում, «Քաղաքացիական պայմանագրից է»։

Կիսվել նյութով