ՄամուլՏեսանյութ

«Ադրբեջանցի մարզիկներն արդեն Բաքվում են և հերոսացման շոու ծրագիրն սկսվել է» (Տեսանյութ)

«Ադրբեջանցի մարզիկներն արդեն Բաքվում են և հերոսացման շոու ծրագիրն սկսվել է» (Տեսանյութ)

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել.

«Ինչպես և կանխատեսել էի… Նրանք արդեն Բաքվում են և հերոսացման շոու ծրագիրն սկսվել է»։

Հիշեցնենք, որ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը դիզայներ Արամ Նիկոլյանն այրեց բեմին հայտնված Ադրբեջանի դրոշը։

Ավելի վաղ, Ադրբեջանի սպորտի ու երիտասարդության նախարարությունն և այդ երկրի օլիմպիական ազգային կոմիտեն համատեղ հայտարարություն էին տարածել՝ նշելով ադրբեջանական պատվիրակության Երևանից վերադառնալու որոշման մասին։

Տեսանյութը ստորև

Կիսվել էջում