ՄամուլՍպորտ

Ադրբեջանցի մարզիկները կմասնակցեն Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը

Ադրբեջանցի մարզիկները կմասնակցեն Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը

Ադրբեջանի ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավար Կյանան Մաստալիեւը հայտարարել է, որ ադրբեջանցի ծանրամարտիկները կմասնակցեն այս տարվա ապրիլի 15-23-ին Երեւանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։

Ադրբեջանցի մարզական պատաստախանտուն նշել է, որ ներկայումս հայկական կողմի հետ քննարկվում են ադրբեջանցի մարզիկների մասնակցության մանրամասները եւ ադրբեջանցի մարզիկների անվտանգության ապահովման հետ կապված հարցերը։

Այսպիսով, Բաքուն պաշտոնապես հաստատել է իր մասնակցությունը։ 

Հիշեցնենք, որ այսօր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը տեղեկացրել է, որ նախնական տվյալներով Ադրբեջանի հավաքականը հաստատել է իր մասնակցությունն ու մտադիր է մասնակցել Երևանում կայանալիք առաջնությանը:

Կիսվել էջում