Աշխարհ

Ադրբեջանցի զինծառայողին Բաքվում գրկաբաց են ընդունել, իսկ մեր գերիները դեռևս սպասում են

Ադրբեջանցի զինծառայողին Բաքվում գրկաբաց են ընդունել, իսկ մեր գերիները դեռևս սպասում են

Ադրբեջանցի զինծառայողը Հայաստանից տեղափոխվել է Բաքու։ Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ այսօր Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը հանձնվել է ադրբեջանական կողմին։

Ադրբեջանում նրան գրկաբաց են դիմավորել, և իրենց աջակցությունն են հայտնել իրենց զինծառայողին։

Նշենք, որ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է։

ՀՀ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով կատարված բազմաթիվ անհետաձգելի ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանական Հանրապետության զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը 2024թ. փետրվարի 28-ին ՀՀ ԶՈւ դիրքերի մոտակայքում հայտնվել է ադրբեջանական դիրքում զինծառայողների միջև տեղի ունեցած միջադեպից հետո՝ փախուստի դիմելու և մոլորվելու հետևանքով:

Ելնելով վերոգրյալից՝ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ռուսլան Փենախովի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, որը բավարարվել է։

Կիսվել էջում