Մամուլ

Ադրբեջանը խախտելով պայմանավորվածությունները՝ իրենց դիրքերն առաջ են տանում Արցախում. Վիտալի Բալասանյան

Ադրբեջանը խախտելով պայմանավորվածությունները՝ իրենց դիրքերն առաջ են տանում Արցախում. Վիտալի Բալասանյան

Այս մասին ռուսական «РИА Новости» գործակալության հետ զրույցում ասել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«Ադրբեջանը բազմիցս խախտում է Արցախի Հանրապետության այսօրվա պայմանական սահմանները։

vitali balasanyan

Շփման գծում ևս ժամանակ առ ժամանակ խախտումներ են լինում. նոյեմբերի 10-ի դրությամբ ֆիքսված շփման գիծը չի պահպանվում, ադրբեջանցիներն առաջ են տանում իրենց դիրքերը, փորձում են տարբեր սադրանքների դիմել, սակայն Արցախի պաշտպանության բանակը սադրանքների չի տրվում»:

Կիսվել նյութով