Մամուլ

Աբովյան փողոցում սպանված տղամարդը քրեական հեղինակություն համարվող Ռաֆայել Մարդոյանի թիկնապահն է եղել

Աբովյան փողոցում սպանված տղամարդը քրեական հեղինակություն համարվող Ռաֆայել Մարդոյանի թիկնապահն է եղել

Sputnik Արմենիան գրում է․ Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանության վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Թիրախում ոչ թե սպանվածն է եղել, այլ Քյավառցի Ռաֆոն։

Աբովյան փողոցում սպանված տղամարդը քրեական հեղինակություն համարվող Ռաֆայել Մարդոյանի` Քյավառցի Ռաֆոյի թիկնապահն է եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց իրավապահ համակարգի աղբյուրը։

Ինչպես արդեն հայտնել էինք, սպանվածի անունը Հովո է, որը Գեղարքունիքի մարզի Հացառատ գյուղից է։

don pipo spanutyun

Աղբյուրի փոխանցմամբ` մարդասպանի թիրախը եղել է ոչ թե նա, այլ Քյավառցի Ռաֆոն, որը գտնվել է զրահապատ մեքենայում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում` «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, ինչի հետևանքով տղամարդ է սպանվել։

Դեպքի վայրում հայտնաբերվել է սպանվածին պատկանող, ռուսական համարանիշներով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքնան, նրա կողքին էլ՝ մեկ այլ՝ ռուսական համարանիշներով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա։

Կիսվել էջում