ՄամուլՏեսանյութ

Տեսախցիկը արձանագրել է «Սուրմալու»-ի պայթյունից շենքի փլվելու պահը (Տեսանյութ)

Տեսախցիկը արձանագրել է «Սուրմալու»-ի պայթյունից շենքի փլվելու պահը (Տեսանյութ)

AntiFake.am-ի տրամադրության տակ բացառիկ կադրեր են հայտվել «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած աղետալի պայթյունից։ Տեսանյութը փաստում է, որ առևտրի կենտրոնում պայթյունը տեղի է ունեցել շինության ներքևի հատվածում։

ԶԼՄ-ներն արդեն իսկ անդրադարձել են թեմային, թե առևտրի կենտրոնի որ հատվածներում են մեծաքանակ հրավառ նյութեր եղել։ Ըստ այդմ, նշվում է, որ հրավառ նյութերի պահեստ է եղել պայթած շինության վերին հարկերում։

Մինչդեռ, ինչպես երևում է տեսանյութում, պայթյունի օջախը շինության ստորին հարկերն են։

surmalu hzor paytyun

Առևտրի կենտրոնի պայթած շինության վերին հարկերում հրավառ նյութեր ունեցող տնտեսվարողներն էլ իրենց հերթին նշում են, որ այնքան մեծ քանակությամբ հրավառ նյութեր առկա չեն եղել, որոնք կարող էին նման ողբերգության հանգեցնել։

Ավելին մասնագետները նշում են, որ եթե անգամ մի քանի տոննա ավել հրավառ նյութեր լինեին շենքում, նման հզորության պայթյունի չէին կարող հանգեցնել, իսկ թե պայթյունն ինչ ուժգնությամբ է եղել և ինչ հետևանքների է հանգեցրել, տեսել են բոլորը։

Մանրամասները՝ AntiFake.am-ի տեսանյութում

Կիսվել էջում