Մամուլ

Էրեբունի վարչական շրջանում խմելու ջրի նմուշառումներ են արվել՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով

Էրեբունի վարչական շրջանում խմելու ջրի նմուշառումներ են արվել՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը Էրեբունի վարչական շրջանում խմելու ջրի նմուշառումներ է կատարել՝ որակը ստուգելու նպատակով։

«Հաշվի առնելով սոցիալական հարթակներում բնակչության կողմից Էրեբունի վարչական շրջանում խմելու ջրի որակից բազմաթիվ անհանգստությունները՝ խմելու ջրի որակի մոնիթորինգի շրջանակներում, ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից պարբերաբար կատարվում են խմելու ջրի նմուշառումներ՝ որակի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների նպատակով:

jur

Հունիս և հուլիս ամիսներին իրականացված հետազոտությունների արդյունքում ՀՀ-ում սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել։

Վերջին հետազոտությունն իրականացվել է օգոստոսի 18-ին և նույնպես ՀՀ-ում սահմանված նորմերից անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:

Միաժամանակ հարկ է նշել, որ մշտադիտարկումները կրում են շարունակական բնույթ»,- նշված է հաղորդագրությունում:

Կիսվել նյութով