Մամուլ

Զովունիում անհայտ անձինք փակել են մեքենայի ճանապարհը, տղամարդուն իջեցրել և առևանգել մեքենան

Զովունիում անհայտ անձինք փակել են մեքենայի ճանապարհը, տղամարդուն իջեցրել և առևանգել մեքենան

Բացահայտվել է մեքենայի առեւանգության դեպք Զովունիում: Այս մասին Bavnews.am-ին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Օգոստոսի 19-ին, ժամը 10.30-ին, ոստիկանություն է զանգել Զովունի գյուղի մի բնակիչ և հայտնել, որ փախցրել են իր «ԲՄՎ» մակնիշի մեքենան:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 10.00-ի սահմաններում երկու անհայտ անձինք, մեքենան գնելու նպատակով, եկել են Զովունի գյուղի բնակչի տուն, այնուհետև մեքենայատիրոջ հետ «ԲՄՎ»-ով դուրս են եկել Զովունի-Եղվարդ ճանապարհ, իսկ մեքենան վարել է անհայտ անձանցից մեկը:

Այդ ընթացքում մեկ այլ անձ «Մերսեդես» մակնիշի մեքենայով փակել է «ԲՄՎ»-ի ճանապարհը, ինչից հետո մեքենայատիրոջն իջեցրել են մեքենայից, բռունցքով հարվածել դեմքին և վերցնելով նրա բջջային հեռախոսը՝ «ԲՄՎ»-ով հեռացել են:

meqenayic netvel

Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզները և Կոտայքի մարզային վարչության ծառայողները համատեղ միջոցառումների արդյունքում պարզել են դեպքի հանգամանքները:

Պարզել են նաև փախցրած մեքենայի և բջջային հեռախոսի գտնվելու վայրը: Արարատի մարզի Սուրենավան գյուղի Սպանդարյան փողոցի հասցեներից մեկում մեքենան և հեռախոսը հայտնաբերվել են:

Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է նաև կողոպուտը կատարած անձանց ինքնությունը: 56-ամյա, 45-ամյա և 47-ամյա երեք տղամարդիկ Արարատի մարզի Սուրենավան գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին:

Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կիսվել նյութով