Աշխարհ

Վրաստանում սպանել են տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեին

Վրաստանում սպանել են տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեին

Սեպտեմբերի 19-ի առավոտյան ոստիկանությունը Թբիլիսիում ձերբակալել է 26-ամյա Բեկա Ջաիանիին՝ 37-ամյա տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեի սպանության կասկածանքով։ Այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

Աբրամիձեն սպանվել է երեկ՝ սեպտեմբերի 18-ին, տանը՝ մարմնի վրա դանակի բազմաթիվ վնասվածքներով։ Ըստ տարածված տեղեկությունների՝ ենթադրյալ կասկածյալը Կեսարիա Աբրամիձեի ընկերն է եղել, և սպանությանը նախորդել է նրանց վեճը։

«Քննությամբ պարզվել է, որ այս տարվա սեպտեմբերի 18-ին Թբիլիսիի բնակելի թաղամասում Դիդի Դիգոմիում մեղադրյալը, վիճաբանության ժամանակ, սեփական տանը դանակով բազմաթիվ վնասվածքներ է հասցրել 1987 թվականին ծնված Ք.Ա.-ին և դիմել փախուստի։

Կեսարիա Աբրամիձեի լուսանկարը

kesaria

Վիրավոր Աբրամիձեն ստացած վնասվածքների հետևանքով տեղում մահացել է։

Իրավապահների կողմից ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում հանցագործն առանց հապաղելու բերման է ենթարկվել։

Որպես իրեղեն ապացույց առգրավվել է հանցագործություն կատարած՝ դանակը»,- ​​ասված է հաղորդագրության մեջ։ Աբրամիձեի ընկերները նշում են, որ նա երկար ժամանակ աբյուզիվ հարաբերությունների մեջ է եղել։

Նշենք, որ 2018 թվականին Աբրամիձեն Վրաստանը ներկայացրել էր Miss Star International տրանսգենդերների գեղեցկության մրցույթում։ Այս տարի Հայաստանը ևս մասնակցելու է, ներկայացուցիչը տրանսգենդեր Դիանա Ղզրոյանն է։

Կիսվեք էջում