Աշխարհ

Հեղեղումներ Թբիլիսիում. քաղաքացիներին կոչ է արվել մնալ տներում

Հեղեղումներ Թբիլիսիում. քաղաքացիներին կոչ է արվել մնալ տներում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հորդառատ տեղումներն ու քամին խնդիրներ են ստեղծել. փողոցներն ու գետնանցումները հեղեղված են, կան տապալված ծառեր, վնասվել են էլեկտրական լարեր:

Այս մասին ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

«Թբիլիսիի քաղաքապետարանի և ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության բոլոր համապատասխան ստորաբաժանումներն ամբողջությամբ մոբիլիզացվել են, սկսվել է խնդիրների վերացման գործընթացը:

Տեղում ներկա են Թբիլիսիի բոլոր շրջանային վարչությունների ներկայացուցիչները:

Բնակչությանը կոչ ենք անում խուսափել փողոցներով տեղաշարժվելուց, իսկ անհրաժեշտության դեպքում զանգել քաղաքապետարանի թեժ գծի համարով»,- ասված է Թբիլիսիի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Կիսվել էջում