Ռիկի Մարտինը տեղեկացրել է, որ նա և իր ամուսինը դուստր են ունեցել

Հայտնի 47-ամյա երգիչ Ռիկի Մարտինը տեղեկացրել է իր երկրպագուներին, որ դուստր է ունեցել։ Բայց այս ամենի մեջ շշմեցուցիչն այն է, որ Ռիկին դուստրն ունեցել է ամուսնուց։ Այո, այո․․․ ամուսնուց։

Նրանց դուստրը լույսաշխարհ է եկել անցած շաբաթ, ում անվանակոչել են՝ Լուչիա Մարտին-Ջոսֆ:

Ռիկի Մարտինը իր ամուսնու՝ նկարիչ Ռիկա Ջվան Յոսֆի հետ ամուսնացել է մոտ մեկ տարի առաջ:

Լատինամերիկյան երգիչը սոցցանցի իր էջում լուսանկար է տեղադրել, որտեղ նրանք՝ երկու հայրերով, բռնել են իրենց փոքրիկ աղջնակի թաթիկները և գրառում կատարել․

«Շատ ուրախ ենք տեղեկացնել, որ մենք դարձել ենք գեղեցիկ և առողջ աղջնակի՝ Լուչիա Մարտին-Ջոսֆի ծնողները: Սա կարևոր ժամանակաշրջան է մեզ համար։ Մենք անհամբեր սպասում ենք, թե որտեղ է մեզ հասցնելու այս փոքրիկը։ Թե՛ իր գեղեցիկ եղբայրները, թե՛ ես, թե՛ Ջուանը, սիրահարվեցինք Լուչիային»:

Ռիկի Մարտին

Հիշեցնենք, որ Ռիկին արդեն ունի 10 տարեկան երկվորյակն տղաներ՝ Վալենտինոն և Մատեոն, որոնք ծնվել են փոխնակ մոր արգանդում։ Հավանաբար այս աղջնակը ևս նույն ճանապարհով է լույսաշխարհ եկել։

դուստր են ունեցել