Մամուլ

Ողբերգական վթարից մահացած Լիանա Քոչինյանը Երևանից էր` մանկավարժ

Ողբերգական վթարից մահացած Լիանա Քոչինյանը Երևանից էր` մանկավարժ

Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացածներից մեկը Լիանա Քոչինյանն էր, Երևան քաղաքից «Հեքիաթ» մանկապարտեզի մանկավարժ:

Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Լիանայի քրոջ դուստրը:

«41տարեկան էր, ամուսնացած չէր գնացել էր իր պապերի հողը տեսներ` Աղթամարում ուխտի էր: Միշտ հավատքով, աստվածային մարդ էր, հետը  աստվածաշունչ Նարեկ էր տարել»,- պատմեց Լյուսի Հակոբյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 14-ի գիշերը, Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։

Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը։

Կիսվեք էջում