Ազատ խոսք

«Շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում…». Ստյոպա Սաֆարյան

«Շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում…». Ստյոպա Սաֆարյան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։

«Եթե վարչապետը հրապարակի խոստացված փաստը, կնշանակի, որ ՍԴ-ի գլխին կախված վտանգի առումով ոչ միայն ճիշտ է իշխանությունը, այլ անգամ ընդդիմությունը։

Կնշանակի, որ ինչ- որ մեկը փորձել է վտանգել ՍԴ անկախությունն ու այն դնել Հայաստանի գործադիր իշխանության վերահսկողության տակ, ու դա անողը եղել է Հրայր Թովմասյանը, ով գաղտագողի, թաքուն առաջարկել է իր “ծառայությունները” նաև Նիկոլ Փաշինյանին, իսկ վերջինս էլ մերժելով այդ հակասահմանադրական ծառայությունները, փրկել է ՍԴ-ն Հրայր Թովմասյանի այդօրինակ հակաօրինական մտադրություններից։

Շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում…»։

Կիսվեք էջում