Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած կնոջը
Հունիսի 17-ին՝ ժամը 07:25-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ապահովման մասնագետը։
Նա հայտնել է, որ Քանաքեռի 1-ին փողոցի կանգառում, երթուղային ավտոբուսում ուղեվարձի չվճարման դեպքով վարչարարություն իրականացնելիս, ուղևորներից մեկը վիճաբանել է իր հետ, սպառնալիքներ ու սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, ինչպես նաև հարվածել է նույնականացման սարքին, որի հետևանքով այն ընկել և վնասվել է։
Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում պարզվել է վիճաբանության մասնակցի ինքնությունը։
Վերջինս հայտնաբերվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է քննչական բաժին։
Դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հանգամանքները պարզվում են։
Տեսանյութը ստորև․


