Մամուլ

Ամարասի Արթուրը եղել է իմ հրամանատարը, իսկ հարսանիքիս դարձել է քավոր․ Հայկ Մարության

Ամարասի Արթուրը եղել է իմ հրամանատարը, իսկ հարսանիքիս դարձել է քավոր․ Հայկ Մարության

Այսօր Երևանում տեղի է ունեցել Ղարաբաղի պատերազմի մասնակից, «Մահապարտներ» կամավորական ստորաբաժանման հրամանատար Արթուր Ալեքսանյանի «Կյանքի իրավունք․ Ղարաբաղ» գրքի շնորհանդեսը։

«Ղարաբաղյան պատերազմի մասնակից Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր) բանակում իմ ծառայության տարիներին եղել է այն զորամասի հրամանատարը, որտեղ ես ծառայել եմ, այնուհետև նա իմ հարսանիքի քավորն է դարձել։

Պատվով եմ կրում Արթուր Ալեքսանյանի զինվորի կոչումը։ Հենց այսպիսի անձնավորություններով պետք է հպարտանա երիտասարդ սերունդը և պետք է հավասարվի նրանց»,- ասել է Մարությանը։

Կիսվել էջում