Մամուլ

Կոկորդիլոսը hшրձшկվել է 3 տարեկան տղայի վրա. նրա վիճակը ծանր է

Երեք տարեկան տղան ծանր վնասվածքներ է ստացել Քեմբրիջշիր նահանգի Հանթինգդոնի մերձակայքում գտնվող «Johnsons of Old Hurst» համալիրի կենդանաբանական այգում, որտեղ, ոստիկանության հաստատմամբ, նա ենթարկվել է կոկորդիլոսի հարձակման։

BBC-ի տեղեկություններով՝ երեխան վանդակում հայտնվելուց հետո հարձակման է ենթարկվել առնվազն մեկ կոկորդիլոսի կողմից։ Նա շարունակում է մնալ ծանր, բայց կայուն վիճակում։ Կենդանաբանական այգու աշխատակիցները նրան դուրս են բերել վանդակից, իսկ դեպքի վայրում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են տեղի հոսպիտալ։

Միջադեպից հետո սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է 30-ամյա մի տղամարդ Նորֆոլկից։ Սակայն Քեմբրիջշիրի ոստիկանությունը հայտնել է, որ նա գրավի դիմաց ազատ է արձակվել և ներկայում ի վիճակի չէ  հարցաքննության  մասնակցելու։

Հետաքննությունը շարունակվում է։ Քննիչը նշել է, որ իրավապահները շարունակում են պարզել այս ցավալի միջադեպի բոլոր հանգամանքները և աջակցություն են ցուցաբերում երեխայի ընտանիքին։

Նշենք, որ կոկորդիլոսները համալիր են բերվել 2006 թվականին և պահվում են վերափոխված սրահում, որտեղ կառուցված են բարձրացված անցուղիներ այցելուների համար։

Իրավապահների խոսքով՝ այս պահին որևէ ապացույց չկա, որ ձերբակալված տղամարդն ու երեխան ճանաչել են միմյանց։

Կիսվեք ձեր էջում