Մանվել Գրիգորյանի վիճակը կտրուկ վատացել է. նա վերակենդանացման բաժանմունքում է

Երեկ գիշեր գեներալ Մանվել Գրիգորյանի վիճակը կտրուկ վատացել է։ Գրիգորյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Նրան հիվանդանոց են տեղափոխել գիշերը։ Շտապօգնությունը ծայրահեղ ծանր է որակել նրա վիճակը։ Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծանր է, շնչում է թթվածնի օգնությամբ։

Հիշեցնենք, որ Գրիգորյանը 2 օր է` հրաժարվել է բուժումից, պատճառը՝ իր կամքին հակառակ «Նաիրի» ԲԿ–ից դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելն է։