Օգտակար

Մագնեզիումի և վիտամին B6-ի կապը՝ օպտիմալ առողջության համար

Մագնեզիումի և վիտամին B6-ի կապը՝ օպտիմալ առողջության համար

Մագնեզիումի և վիտամին B6-ի կապը օրգանիզմում օգտակար է առողջության համար

Այն, որ կարևոր կապ կա մագնեզիումի, կալցիումի, К2 և D վիտամինների միջև, հայտնի է շատերին, սակայն անուշադրության չի կարող մատնվել մագնեզիումի և պիրիդօքսինի՝ վիտամին B6-ի միջև կապի կարևորության փաստը։ Այս մասին գրում է «Առավոտ»-ը։

Առանձին-առանձին այդ երկուսն էլ անփոխարինելի արժեք ունեն սրտի ու գլխուղեղի համար, իսկ միասին՝ կարևոր դեր են խաղում, օրինակ, արյան մեջ շաքարի կարգավորման հարցում։

Երբ սննդից մենք բավարար չափով մագնեզիում չենք ստանում, օրգանիզմն այն սկսում է «վերցնել» ոսկորներից, մկաններից ու ներքին օրգաններից, ինչը կարող է հանգեցնել օստեոպորոզի զարգացման, երիկամների հիվանդությունների, լյարդի վնասման։

Վիտամին B6-ը կարող է այդ հարցում օգտակար լինել՝ մագնեզիումը հասցնելով այն բջիջներին, որոնք այդ պահին դրա կարիքն ավելի շատ ունեն՝ այդպիսով երաշխավորելով, որ մագնեզիումը, որը ստանում ենք սննդի կամ հավելումների միջոցով, կօգտագործվի առավելագույն արդյունավետությամբ։

Ընդ որում, վիտամին B6-ը նաև մեծացնում է մագնեզիումի օգտակարությունը։

վիտամիններ են անհրաժեշտ

Մագնեզիումի ու վիտամին B6-ի համադրությունը շատ արդյունավետ է ուժեղ սթրեսի դեմ պայքարի հարցում

Այդ երկուսի համադրության կարևորության մասին ներկայացվել է 2018 թ․-ին PLOS ONE ամսագրում հրապարակված հետազոտությունում, որի արդյունքները փաստում են՝ եթե դրանք ընդունվում են միասին, ապա բարենպաստ են անդրադառնում սթրեսի նվազեցման վրա։

Մագնեզիումն ու վիտամին B6-ը թեթևացնում են նախադաշտանային համախտանիշը

Journal of Caring Sciences-ում հրապարակված հետազոտության տվյալների համաձայն՝ մագնեզիումի անբավարարությունը համարվում է «նախադաշտանային համախտանիշ հարուցող ու վերջինիս ախտանշանները խորացնող գործոններից մեկը»։

Մագնեզիումի աշխատանքն այս հարցում նյարդամկանային համակարգի վրա հանգստացնող ազդեցություն գործելն է։

Մագնեզիումի կարևորությունն օրգանիզմի օպտիմալ առողջության համար

Մագնեզիումն օրգանիզմում ամենատարածված հանքանյութերից չորրորդն է և երկրորդ ամենատարածված միջբջջային կատիոնը (դրական լիցքավորված իոնը)՝ կալիումից հետո։

Այն անհրաժեշտ է օրգանիզմի բջիջների մեծամասնության նորմալ կենսագործունեության համար, սակայն առավել կարևոր է սրտի, երիկամների ու մկանների համար։

Մագնեզիումի ցածր մակարդակը խոչընդոտում է միջբջջային փոխանակությանն ու վատացնում միտոքոնդրիումների աշխատանքը, ինչը կարող է բացասական հետևանքներ առաջացնել, քանի որ միտոքոնդրիումների ֆունկցիայի խաթարումը քրոնիկ հիվանդությունների զարգացման գործոններից է։

Ինչպես նշվում է դեռ 1937 թ․-ի աշխատությունում, մագնեզիումի ցածր մակարդակը սիրտ-անոթային հիվանդությունների առավել ճշգրիտ ցուցիչներից մեկն է, այդ պնդումը հաստատում են նաև վերջերս կատարված հետազոտությունները։

Քանի որ մագնեզիումն օրգանիզմում առավել տարածված հանքանյութերից մեկն է, այն հարյուրավոր կենսաբանական գործառույթներ ունի, որոնցից են․

Հանգստացում է մկաններն ու արյունատար անոթները։ Մագնեզիումի անբավարարությունը կարող է մկանային ջղակծկումներ ու թուլություն առաջացնել։

Նպաստում է մտավոր ու ֆիզիկական ռելաքսացիային, հանգստացնում նյարդային համակարգը, նպաստում է մելատոնինի արտադրության ավելացմանը։

Նպաստում է դետոքսիկացիային ու նվազեցնում է էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցությունը։

Կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակն ու բարելավում ինսուլինի նկատմամբ զգայունակությունը՝ պաշտպանելով երկրորդ տիպի դիաբետի զարգացումից։

շաքարային դիաբետ

Մագնեզիումն անհրաժեշտ է վիտամին D-ի ակտիվացման համար

Այս հանքանյութը նաև անհրաժեշտ է վիտամին D-ի ակտիվացման համար, և մագնեզիումի անբավարարությունը կարող է բացասաբար ազդել օրգանիզմի կողմից արևի ճառագայթների կամ հավելումների միջոցով վիտամին D ստեղծելու գործառույթի վրա։

Մարդիկ, որոնք մագնեզիումի բավարար քանակություն են օգտագործում, ավելի քիչ են ենթարկվում վիտամին D-ի անբավարարություն ունենալու վտանգին, ավելին, նրանց մոտ ավելի քիչ է սիրտ-անոթային հիվանդությունների և աղիների քաղցկեղի զարգացման ռիսկը։

Մագնեզիումը՝ սրտի ու գլխուղեղի համար

Մագնեզիումը որոշիչ դեր ունի նաև գլխուղեղի օպտիմալ աշխատանքի համար, այդ հանքանյութի անբավարարությունը մի շարք նյարդաբանական հիվանդությունների առաջացման պատճառ կարող է լինել․ դրանցից են՝ Միգրենը, Դեպրեսիան-մագնեզիումը կարևոր է, քանի որ գործում է որպես կատալիզատոր տրամադրությունը կարգավորող նեյրոմեդիատորների վրա, ինչպիսին, օրինակ, սերոտոնինն է։

Հիշողության հետ կապված խնդիրներ ու ուղեղի պլաստիկության կորուստ- հիշողությունը վատթարանում է, երբ նվազում են գլխուղեղի բջիջների միջև կապերը՝ սինապսները, մագնեզիումն օգնում է ամրապնդել այդ կապերը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվեք էջում