Ձերբակալվել է «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը
Ձերբակալվել է «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը
Այս մասին հաստատեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ ՊԵԿ հետաքննական վարչությունը «Սպայկա» ընկերությունում ստուգումներ է իրականացրել։
2018 թվականի հուլիսի 9-ին Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչության հետաքննության վարչությունը հայտարարել էր, որ բեռնափոխադրումներով զբաղվող «Սպայկա» ընկերությունը խոշորագույներից է։
Այն միրգ-բանջարեղենի արտահանման ոլորտում, իրականությանը չհամապատասխանող հայտարարագրեր է ներկայացրել, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարվել 2,045,282,459 դրամ գումար:
Ձերբակալված Դավիթ Ղազարյանն օրերս տեղեկացրել էր, որ ճշգրտումների արդյունքում պետական բյուջե է վճարել չվճարված 2 միլիարդ 45 միլիոն դրամը: