ՄամուլՏեսանյութ

ՀՀ նախագահը տաքսի է կանչում զբոսաշրջիկների համար (Տեսանյութ)

Sputnik Արմենիայի թղթակիցն ականատես է դարձել, թե ինչպես են անգլախոս զբոսաշրջիկները Երևանի Բեյրութի փողոցում մոտենում Խաչատուրյանին ու խնդրում, որ տաքսու վարորդին բացատրի` որտեղ են իրենք։

Խաչատուրյանը չի մերժում և փորձում է օգնել և՛ տաքսիստին, և՛ զբոսաշրջիկներին։

«Ինձ ոստիկանները չեն թողնում մոտենալ, ասում են` ինչ–որ պաշտոնյա կա»,– ասում է վարորդը։

Վահագն Խաչատուրյանը պատասխանում է, որ հենց ինքն է այդ պաշտոնյան` ՀՀ նախագահը։

Ի վերջո, նրանք մոտենում են տաքսիստին, զբոսաշրջիկ կանայք ուրախանում են, երբ պարզում են, որ ՀՀ նախագահն է օգնել իրենց, ու նկարվում են նրա հետ։

Կիսվեք էջում