Հայ բժիշկը վիրահատել է 4 տարեկան տղային, որին չեն համարձակվել օգնել արտասահմանցի բժիշկները

Հայ բժիշկը հազվադեպ հանդիպող վիրահատություն է կատարել։ ՌԴ Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկի 1-ին քաղաքային հիվանդանոցի բժիշկ Արսեն Հայրապետյանը վիրահատել է հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ երեխային:

«Հիվանդության դեմ պայքարի այս տարիների ընթացքում, ես երբևէ չեմ հանդիպել մի բժշկի, որն այդքան վստահ ու փաստարկված խոսի» ,- ասել է հիվանդ երեխայի մայրը։

Ախտորոշումից հետո արտասահմանցի մասնագետները հրաժարվել են հեռացնել 4-ամյա Մարտինի նշագեղձերը քանի որ վստահ չէին, որ վիրահատությունը կօգնի երեխային ազատվել տենդից, սակայն հայ բժիշկը որոշել է կատարել այդ վիրահատությունը։ 

«Արսեն Միքայելովիչը չորս տարվա մեջ մեզ հանդիպած միակ բժիշկն է, որը խոստացավ, որ կկատարի վիրահատությունը: Անսահման շնորհակալ եմ, նա Աստծո կողմից ուղարկված բժիշկ է»,- ասել է երեխայի մայրը: