Օգտակար

Երիկամային հիվանդությունների 4 ախտանշան, որոնք մարդիկ հաճախ անտեսում են

Երիկամային հիվանդություններն այսօր շատ տարածված են և կարող են լուրջ հետևանքներ առաջացնել: Որոնք են երիկամների խնդիրներից անտեղյակների համար ամենատարօրինակ ախտանշանները, որոնք հաճախ մարդիկ ընդունում են որպես առողջական այլ խնդիր:

1. Արյան ճնշման տատանումներ

Երիկամներն ու մակերիկանմները ռենին և ալդոստերոն հորմոնների միջոցով «կառավարում» են զարկերակային ճնշումը, ուստի դրանց աշխատանքի խափանման դեպքում կարող է առաջանալ արյան գերճնշում: Ճնշումը չափելիս ցածր սանդղակը հենց այդպես էլ անվանվում է՝ երիկամային, այդ իսկ պատճառով, եթե այն 90-ից բարձր է, անհրաժեշտ է անհապաղ ստուգել արտաթորության համակարգը (ստուգել մեզի մեջ սպիտակուցների քանակը, երիկամային հորմոնները, հանձնել արյան կենսաքիմիական անալիզ, անել ուլտրաձայնայի հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա):

Հաճախ ճնշման տատանումները կարգավորելու համար անհրաժեշտ է պարզապես հրաժարվել աղից, բավական հեղուկ խմել (օրվա ընթացքում 1,5 լիտր) և կարգավորել քունը:

2. Ցավ աճուկների հատվածում

Քրոնիկ պիելոնեֆրիտի դեպքում հաճախ ախտանշանները դժվար է լինում հայտնաբերել: Այն կարող է աննկատ լինել մի քանի տարի, այնուհետև հանկարծակի դրսևորվել տարօրինակ ախտանշաններով (օրինակ՝ աճուկների կամ կողոսկրերի հատվածում ցավերով, սրտխառնոցով, հոդացավերով): Մի քանի օրից կնկատվեն նաև երիկամային ցավեր: Ի դեպ՝ տարածվածությամբ պիելոնեֆրիտը զիջում է միայն սուր շնչառական վիրուսային վարակին (ОРВИ): Դրա այդքան տարածված լինելու պատճառն այն է, որ մարդիկ սովորություն ունեն մրսելու և իրենց առողջությանը չհետևելու:

Պիելոնեֆրիտի հայտնաբերման դեպքում առաջին տարին անհրաժեշտ է յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ հանձնել համապատասխան անալիզներ՝ հիվանդությունը վերահսկելու համար:

3. Սննդի մեջ նախասիրությունների փոփոխություններ

Հանկարծակի բուսակեր դառնալու ցանկությունը կամ պարզապես մսեղենից հրաժարվելը նույնպես կարող է լինել երիկամների հիվանդության արդյունք: Սպիտակուցների յուրացումից հետո օրգանիզմում մեծ քանակությամբ «աղբ»՝ ազոտային նյութեր են հավաքվում:

Օրգանիզմն այդ կուտակումներից ազատելու անհրաժեշտությունը թույլ չի տալիս նոր սպիտակուցներ ընդունել: Սակայն պետք է հիշել, որ օրգանիզմի սովորական վիճակում սնունդը պետք է բազմազան լինի՝ մսեղեն, ձկնեղեն, բանջարեղեն և միրգ: Սննդային ծայրահեղությունները, հատկապես ջրի պակասի դեպքում, կարող են հանգեցնել քարերի կուտակման: Մսակերների մոտ կարող են առաջանալ ուրատային քարեր, բուսակերների մոտ՝ օկսալատային, իսկ կաթնամթերքի սիրահարների մոտ՝ ֆոսֆատային:

4. Քրոնիկ հոգնածության զգացում

Այս ախտանշանը կարող է լինել ոչ միայն տարատեսակ բորբոքումների, այլև նեֆրոպտոզի (երիկամների իջեցում) դեպքում: Վերջինը պարզապես անատոմիական հատկություն չէ, քանի որ հանգեցնում է թուլության և ցավոտ զգացողությունների:

Այն կարող է առաջանալ ծանր ֆիզիկական աշխատանքի, ծննդաբերության, ծանրություն բարձրացնելու կամ կտրուկ քաշի կորստի դեպքում: Թվում է, թե փրկությունը հանգստի մեջ է, սակայն իրականում անհրաժեշտ է նման խնդրի բուժման համար հատուկ մշակված ֆիզիկական վարժություններ կատարել: Բացի այդ կարելի է նաև զբաղվել լողով, կամ մարզել որովայնի մկանները:

Երիկամների հիվանդությունների ամենատարածված ախտանշաններն են.

· գոտկատեղի և երիկամների հատվածի ցավերը,

· միզելու հետ կապված խնդիրները,

· մեզի գույնի փոփոխությունը:

Կիսվել էջում