Մամուլ

Հայ-ադրբեջանական սահմանը սևամորթներ են խախտել. մանրամասներ. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ անցնող գիշեր հայ-ադրբեջանական սահմանը խախտելու փորձի համար հայ դիրքապահների կողմից գերեվարվել են վեց օտարերկրյա անձինք: Մեզ հայտնի դարձավ, որ գերեվարվածները սեւամորթներ են, որոնց բռնելուց հետո դիրքապահները հանձնել են ազգային անվտանգության ծառայությանը: Հիմա ԱԱԾ-ում քննություն է տարվում` հասկանալու համար, թե ինչ նպատակով են վերոնշյալ անձինք փորձել հատել սահմանը և ցանկացել Ադրբեջանից հայտնվել Հայաստանում:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Կիսվեք էջում