Հայտնի է թե ինչքան մարդ էր ներկա եղել Գյումրիում «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին
Այսօր՝ մայիսի 30-ին, Գյումրիի Վարդանանց հրապարակում ժամը 19:00-ից մեկնարկել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 21:20-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 5300 մարդ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։


