Ինչու ձերբակալեցին ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին
Ըստ փաստաբանների՝ ողնաշարի հիվանդություն ունեցող Խաչատրյանը անհետաձգելի վիրահատական միջամտության կարիք ունի, որը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել:
Դատախազությունը մինչդեռ պնդում է, որ դատաբժշկական փորձաքննությամբ Խաչատրյանը կարիք չի ունեցել վիրահատական միջամության, իսկ դրա անհրաժեշտությունը կարող է դիտարվել ՄՌՏ հետազոտությունից հետո, որը Խաչատրյանը հրաժարվում է անցնել:
Դատախազությունը նաև պնդում է, որ Հայաստանում հնարավոր է իրականացնել նախկին պաշտոնյայի վիրահատությունը:
Հիշեցնենք՝ քիչ առաջ համացանցում տարածվել էր տեսանյութ, թե ինչպես էին ԱԱԾ աշխատակիցները նրան անկողնուց տեղափոխում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ ձերբակալման որոշում կա։


