Աշխարհ

Սարսափելի վթար․ զոհերի մեջ 9 ամսական երեխա կա

Թուրքիայում Դենիզլի-Այդին մայրուղու Թըրքազ շրջանի մոտակայքում ուղևորատար ավտոբուսը բախվել է արգելապատնեշի և բռնկվել։

Վթարի հետևանքով զոհվել է ութ մարդ, այդ թվում՝ վարորդը և ինը ամսական երեխան, իսկ 33-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, հաղորդում է TRT Haber-ը։

Մեր տեղեկություններով՝ Իզմիրից Անթալիա ուղևորվող ավտոբուսում գտնվել է 41 մարդ, այդ թվում՝ 38 ուղևոր։

Վիրավորներին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոցներ, իսկ մահացածների մարմինները՝ դիահերձարան՝ դատաբժշկական փորձաքննության համար։

Դեպքի վայր են ժամանել շտապօգնության անձնակազմեր, ոստիկանության աշխատակիցներ, հրշեջներ և այլ արտակարգ ծառայություններ։

turqia avtobus hrdeh
avtobus hrdeh
Կիսվեք ձեր էջում