Հարբած տղամարդը դաժանաբար սպանել է որդուն
Ռուսաստանի Լենինգրադի մարզի Գատչինա քաղաքում 63-ամյա տղամարդը դատարանի առաջ կկանգնի սեփական որդուն սպանելու մեղադրանքով։
ՌԴ տարածաշրջանային քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 2-ի գիշերը։
Հայրն ու որդին հարաբերություններ են պարզել, ինչի ընթացքում նրանց միջև վիճաբանություն է սկսվել։ Քննության վարկածի համաձայն՝ 63-ամյա տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վերցրել է խոհանոցային դանակն ու հարձակվել որդու վրա։
Աղբյուրի տվյալներով՝ նա 38-ամյա որդուն առնվազն երեք անգամ դանակով հարվածել է պարանոցի և մեջքի հատվածներում։
Ստացած ծանր վնասվածքների հետևանքով տղամարդը տեղում մահացել է։
Կասկածյալը ձերբակալվել է։ Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և ուղարկվել դատարան՝ ըստ էության քննության։
63-ամյա տղամարդը դատարանում պետք է պատասխան տա որդու սպանության մեղադրանքով։


