Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց
«Հրապարակ»-ի տեղեկություններով` Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին դատավոր Արամ Գրիգորյանը 2 ամսով կալանավորեց։
Կալանքի միջնորդությունը բավարարվել է լուսադեմին, ողջ գիշեր նիստ է եղել։
Նշենք, որ Գագիկ Խաչատրյանին երեկ պատգարակով են տեղափոխել դատարան, նա առողջական վատ վիճակում է։


