ԱԱԾ-ականները անկողնուց տանում են Գագիկ Խաչատրյանին․ նա գոռում է ցավից
Գագիկ Խաչատրյանի կյանքն ու առողջությունը պաշտպանելու նպատակով ներպետական իրավական պաշտպանության հասանելի միջոցները փաստացի սպառվել են։
Այս մասին հայտարարել է նրա փաստաբանական խումբը։
«71-ամյա Խաչատրյանը զրկված է պատշաճ բժշկական օգնություն ստանալու իրավունքից և ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի։ Միայն վերջին երեք ամիսներին նա երկու անգամ կիսագիտակից վիճակում, պատգարակով տեղափոխվել և մասնակցել է քննչական գործողությունների»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր Քննչական կոմիտեն հայտնել էր, որ դատախազի՝ 2026 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գ. Խ.-ի նկատմամբ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում 2026 թվականի հունիսի 7-ին հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխվել և լրացվել է, ինչպես նաև նրա նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում։
Տեսանյութը ստորև․


